Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը ժամանել է Երևան
Քաղաքական
12:09 18/12/2020
Հայաստան

Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը ժամանել է Երևան

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանելու է Երևան։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունն  ու հայնտեց, որ ռուսական գերատեսչության ղեկավարն արդեն իսկ Երևանում է։

«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը»,- ասաց նա։

Թե օրակարգում  ինչ հարցեր կան,  Արթուր Գևորգյանը չնշեց՝ ասելով, որ մանրամասներին չի  տիրապետում։            

Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը, ով նոյեմբերի 8-ին է նշանակվել Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, դեկտեմբերի 1-ին այցելել էր Մոսկվա:                                                                                                                                                                                                            

 
 

Placeholder
Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը ժամանել է Երևան