ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառվել «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը
Մշակույթ
10:20 18/12/2020
Տարածաշրջան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառվել «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը

Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը Մարդկության ոչ նյու­թական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու որոշման համար:

Նա մասնավորապես նշել է, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր է դարձել Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծել է, որ նախա­ձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարե­կամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության:

 

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ներառվել «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը