Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
19.12.2020. Կորոնավիրուսի 920 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Առողջացել է 718 մարդ։ Մեկ օրում մահացել է 22 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Մահվան ևս 650 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում: