Թուրքիայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել
Տարածաշրջան
11:53 19/12/2020
Տարածաշրջան

Թուրքիայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել

Առնվազն ութ մարդ է մահացել Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքի հիվանդանոցներից մեկում թթվածնի ապարատի անսարքության հետևանքով առաջացած հրդեհի արդյունքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Anadolu» լրատվականին։

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել Գազիանթեփ համալսարանական հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում: COVID-19-ի դեմ բուժում ստացող ևս 14 հիվանդանոցային հիվանդներ տեղափոխվել են այլ բժշկական հաստատություններ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում աշխատում են հրշեջները, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
 

Placeholder
Թուրքիայի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել