Արցախում հոկտմբերի 1-ից առ այսօր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 1130 մարդու մոտ
Առողջություն
15:36 21/12/2020
Հայաստան

Արցախում հոկտմբերի 1-ից առ այսօր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 1130 մարդու մոտ

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից  շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հոկտմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 թեսթ է իրականացվում:

Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստացել տնային, իսկ ծանր ձևերը ստացիոնար պայմաններում:

Հոկտմեբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը  Հանրապետական բժշկական կենտրոնում  կորոնավիրուսային հիվանդությամբ  ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են  129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան  30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ «Արևիկ» բուժմիավորման  ինֆեկցիոն բաժանմունքում  բուժում է ստացել 51 հիվանդ,   որից 48-ը դուրս է գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:

«Արևիկ» բուժմիավորման  ինֆեկցիոն մասնաշենքի  տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ  սարք, որը հնարավարություն է ընձեռել  ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից  կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված  օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում:

Placeholder
Արցախում հոկտմբերի 1-ից առ այսօր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 1130 մարդու մոտ