Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ
Օրվա թեմա
10:02 21/12/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ

Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում արագ տարածում է գտնում Անգլիայում, կարող է ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութերի դեմ դիմադրողականություն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Կորոնավիրուսի այս նոր տեսակն այստեղ հայտնաբերվել է դեկտեմբերի 13-ին Քենթի մարզում: Ըստ գիտնականների, այն «աճում է» ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները: Այս խնդրի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ հանդիպում է անցկացրել կառավարության անդամների հետ:

«VUI - 202012/01» տիպի վարակի մասին նա ասել է, թե դեռեւս շատ անհայտներ կան` կապված այս տեսակի հետ:

Նրա խոսքերով, այս տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդ տեսակները: Այդ պատճառով այս օրերին սահմանվում են ավելի մեծ խստացումներ: Չեղյալ են հայտարարվում սուրբծննդյան նախապես ծրագրված արարողությունները: Լոնդոնում ու հարավային Անգլիայում յուրաքանչյուր ընտանիք տոները պիտի անցկացնի առանց հյուրերի:

Ինչպես փորձագետներն են ասում, իրենք այս նոր տեսակի մասին տեղյակ են պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նրանք գոհունակությամբ ասում են սակայն, որ վարակի այս նոր տեսակը չի արձանագրել մահացությունների ավելի մեծ թիվ:

Placeholder
Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ