Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք
Տարածաշրջան
13:04 21/12/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 227 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 209 462 դեպք, այստեղից ապաքինվել է 184 668 պացիենտ, մահացել է 2 140 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 489 քաղաքացի, 6 627 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 824 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Դեկտեմբերի 20-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք, ապաքինվել էր 4 599 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք