Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում
Աշխարհում
10:43 21/12/2020
Աշխարհ

Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում

ԱՄՆ-ում թույլատրված երկրորդ COVID-19 պատվաստանյութի սկզբնական առաքումները կիրակի օրը դուրս եկան բաշխման կենտրոնից, ինչը խիստ անհրաժեշտ խթան էր, քանի որ երկիրն աշխատում է կորոնավիրուսի համաճարակը հսկողության տակ դնելու համար: Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Moderna-ի և Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից մշակված պատվաստանյութով բեռնատարները դուրս եկան Մեմֆիսի շրջանի գործարանից: Ակնկալվում է, որ շատ անհրաժեշտ չափաբաժինները կսկսեն ներարկել այսօրվանից՝ երկուշաբթիից, Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից արտակարգ իրավիճակների արտոնագրման թույլտվությունից ընդամենը երեք օր անց:

Փորձագիտական կոմիտեն առաջարկել է առաջինը պատվաստել առաջնային աշխատողներին և 75 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը: Pfizer-ի պատվաստանյութն սկսվել է կիրառվել հաստատումից մեկ օր անց։

Առաջնագծի խմբում ընդգրկված են 30 միլիոն աշխատողներ, ինչպիսիք են ուսուցիչները, սննդի և գյուղատնտեսության, արտադրության, ԱՄՆ փոստային ծառայության, հասարակական տրանսպորտի և մթերային խանութների աշխատակիցները։

Խորհուրդը որոշել է, որ, ընդհանուր առմամբ, 49 միլիոն մարդու իրավունք կտա հաջորդ փուլում պատվաստանյութ ստանալու:

Առաջնային գծի մյուս 57 միլիոն աշխատողներ, ինչպիսիք են լրատվամիջոցների, ֆինանսների, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի արդյունաբերության ոլորտը, ինչպես նաև 65-74 տարեկան տարիքային խմբի և բարձր ռիսկային պայմաններ ունեցող 16-64 տարեկան անձինք, առաջարկվում է, որ պատվաստում ստանան հաջորդող փուլում:

Ընդհանուր բնակչության համար մինչ գարուն բավարար դոզաներ չեն լինի։ Նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել էր այս ամսվա սկզբին 100 միլիոն պատվաստանյութերի դոզաներ բաժանել իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում, և նրա գլխավոր վիրաբույժի թեկնածուն կիրակի օրը ասաց, որ դա դեռ իրատեսական նպատակ է: Սակայն առավել հավանական է համարվում, որ ընդհանուր բնակչության համար պատվաստանյութը հասանելի կլինի  ամռան կեսերին կամ վաղ աշուն։

ԱՄՆ COVID-19 պատվաստանյութերի ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին ասել է, որ Moderna-ի առաջին ներարկումը հավանաբար կլինի այսօր։

«Մենք անհամբեր սպասում ենք պատվաստանյութին: Դա տարածելը մի փոքր ավելի դյուրին կլինի, քանի որ այն չի պահանջում այնքան ցածր ջերմաստիճան, որքան Pfizer-ը», - ասել է Սլաուին CNN-ի եթերում:

ԱՄՆ կառավարությունը ծրագրում է այս շաբաթ իրականացնել 5.9 միլիոն Moderna-ի ներարկումներ և 2մլն՝ Pfizer-ի:

Որոշ նահանգներ նախընտրում են օգտագործել Moderna-ի պատվաստանյութը, քանի որ դրանք կարող են պահվել 30 օր ստանդարտ ջերմաստիճանի սառնարաններում: Pfizer–ը պետք է առաքվի և պահվի մինուս 70 աստիճան պայմաններում, իսկ  սառնարանային ստանդարտ ջերմաստիճանում՝ ընդամենը հինգ օր:

Placeholder
Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում