Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք
Քաղաքական
15:55 21/12/2020
Տարածաշրջան

Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիք, նրանք վտանգում են իրենց կյանքը՝ այս տարածաշրջան խաղաղ կյանքը վերադարձնելու համար: Այս մասին գրում է Ria-ն։

«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահները դժվար առաքելություն են սկսել Լեռնային Ղարաբաղում: Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերը կատարելու երաշխիք», - հայտարարել է Պուտինը՝ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:

Պուտինը պարզաբանել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու և փախստականներին օգնելու, ականազերծման, սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանները պահպանելու համար:

«Նրանք իրենց կյանքն են վտանգում, ցավոք,  ոչ առանց կորուստների, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա այս տարածաշրջան», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Placeholder
Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք