Արցախի երեխաների համար՝ միավորվում են ավելի քան 50 ֆրանսիացի ու միջազգային արվեստագետներ
Մշակույթ
12:04 21/12/2020
ԼՂՀ

Արցախի երեխաների համար՝ միավորվում են ավելի քան 50 ֆրանսիացի ու միջազգային արվեստագետներ

Ֆրանսիացի ու միջազգային ավելի քան 50 արվեստագետներ համախմբվել են՝ հանուն Արցախի երեխաների օգնության։

Բարեգործական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ի կեսգիշերին, Երևանի ժամանակով՝ 00.00-ին, առցանց։

Համերգն իրականցվում է «Amnésie Internationale»-ի նախաձեռնությամբ։

«Կովկասում վերջին պատերազմից հետո 28000 հայ երեխաներ այժմ տեղահանված են կամ անօթևան, հարյուրավորները որբացել են: Հետևաբար, «Amnésie Internationale» չէր կարող անտարբեր մնալ այս մարդասիրական ողբերգությանը»,- ասում են միջոցառման կազմակերպիչները:

Covid-ի պատճառով շոուն ուղիղ հեռարձակվելու է Facebook-ով, այնուհետև Youtube-ով և 6play-ով, և ուղիղ միջոցներ կհավաքի հայ երեխաներին և տասնյակ հազարավոր տեղահանվածներին տուն և կենցաղային պայմաններ գտնելու հարցում օգնելու համար:

Placeholder
Արցախի երեխաների համար՝ միավորվում են ավելի քան 50 ֆրանսիացի ու միջազգային արվեստագետներ