Գույքահարկի մասով արտոնություններ սահմանվեցին տարբեր ժամանակների պատերազմների մասնակիցներին
Տնտեսություն
17:51 22/12/2020
Հայաստան

Գույքահարկի մասով արտոնություններ սահմանվեցին տարբեր ժամանակների պատերազմների մասնակիցներին

Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց գույքահարկի վճարումից ազատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, արցախյան և աֆղանական պատերազմներում զոհվածներին, նաև Հայաստանի և Արցախի պաշտպանական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացված վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմիների առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին:

Ավագանու սահմանած արտոնություններից կօգտվեն նաև Հայաստնի պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապհության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու, կամ հակառակորդի նախաձեռնած գործողությունների հետևանքով գերեվարված կամ անհետ կորած անձանց ընտանիքների անդամները:

Այդ խմբերում ընդգրկված անձինք Երևանում ազատվում են մինչև այս պահը ունեցած գույքահարկի վճարումից:
 

Placeholder
Գույքահարկի մասով արտոնություններ սահմանվեցին տարբեր ժամանակների պատերազմների մասնակիցներին