Թուրքերը Որոտան գյուղի բնակչին հանում են իր տնից
Հասարակություն
18:34 22/12/2020
Հայաստան

Թուրքերը Որոտան գյուղի բնակչին հանում են իր տնից

Ֆեյսբուքյան օգտատեևր Նարեկ Օրդյանն ահազանգում է՝ թուրքերը Որոտան գյուղի բնակչին հանում են իր տնից։

«Ժողովուդ ջան Որոտան գյուղն է, թուրքերն են։ Մեր բնակչին իրա տնից հանում  են։ Անշարժ գույքը ունի վկայական՝ տրված ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից։ 2010 թիվն եք մատնանշում։ Սրան ի՞նչ կասեք»,- գրել է օգտատերը՝ հրապարակելով տեսանյութ։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի շրջակայքն այսուհետ ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանցիները, ռուս խաղաղապահներն ու ՀՀ սահմանապահ զորքերը գծանշումներ են արել, արդյունքում  GPS համակարգի համաձայն՝ գյուղից մեկ տուն հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Placeholder
Թուրքերը Որոտան գյուղի բնակչին հանում են իր տնից