Կեղծիքի արդյունքում 21 մլրդ դրամը դիտարկվել է որպես հարկային եկամուտ․ Հայկ Ֆարմանյան
Քաղաքական
19:59 22/12/2020
Հայաստան

Կեղծիքի արդյունքում 21 մլրդ դրամը դիտարկվել է որպես հարկային եկամուտ․ Հայկ Ֆարմանյան

«Խոչընդոտվում է արտահանումը, ես ունեմ հստակ փաստեր և եթե որևէ մեկը կարող է հերքել, թող հերքի»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարեց  տնտեսական գիտությունների թեկնածու Հայկ Ֆարմանյանը։

«Այսօր այդ հայտնի մականունավոր տիկինը, որը համակարգում է մաքսային ոլորտը, տնտեսվարողներից պահանջում է ոչ ավել, ոչ պակաս ներկայացնել դիմում՝ արտահանման թույլտվություն տրամադրելու համար։ Հիմա հարց, պարոն Փաշինյան, դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք, թե՝ ոչ»,- ասաց Ֆարմանյանն ու շարունակեց թվարկել մաքսային ոլորտում առկա խնդիրները։

Տնտեսագետը հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ հետայսու մաքսային համակարգում պետք է աշխատեն կայծակնային արագությամբ։ Սակայն, նա հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են մարդիկ հերթ կանգնում և «գներ ճշտում» մաքսային ծառայողներից։

«Ճիշտ է արդյո՞ք, որ կեղծվել է 2021 թվականի բյուջեի կատարողականը շուրջ 21 մլրդ դրամով։ Կեղծիքի արդյունքում այդ 21 մլրդ դրամը դիտարկվել է որպես հարկային եկամուտ։ Ժողովուրդ ջան, սրանք փաստեր են, որոնք չեն հերքվել»,- ընդգծեց Հայկ Ֆարմանյանը։

Placeholder