22.12.2020. Կորոնավիրուսի 537 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:06 22/12/2020
Հայաստան

22.12.2020. Կորոնավիրուսի 537 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Առողջացել է 1410 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Մահվան ևս  658  դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում:

Placeholder
22.12.2020. Կորոնավիրուսի 537 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է