Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը. Արա Զոհրաբյան
Փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվում են դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներկայացնելու են հետևյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի արարքում դավաճանության հանցակազմի տարրեր կան, և, բնականաբար, միացել են այսօրվա բողոքի ակցիաներին:
«Փաստաբանները կամավոր հրաժարվել են մասնակցել դատական նիստերի կամ քննչական գործողությունների: Ակնկալում ենք՝ այս բողոքի ակցիաների միջոցով հասնենք նրան, որ վարչապետը հեռանա, քանի որ նրա ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը»,- նշեց ՓՊ նախագահը:
Ա. Զոհրաբյանի խոսքով, իրենք մասնագիտական հանրույթ են ներկայացնում, եթե հասել են այն օրը, որ իրենք էլ են մասնակցում նմանատիպ բողոքի ակցիաների, նշանակում է, իրոք, վիճակն օրհասական է, պետականության լուրջ վտանգ են տեսնում:
Նա նաև նշեց, որ բոլոր այն ոստիկանները, ովքեր ի սրտե փորձում են ցուցարարներին ճնշել, կամ նման բռնաճնշումների մասնակից են, պետք է պատասխավատվության ենթարկվեն, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)