Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
18:59 22/12/2020
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը չի ներկայացել այսօրվա դատական նիստին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ միացել է փաստաբանների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չի ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած դատական նիստին։
Փաստաբանական թիմից նաև հայտնում են՝ ավելի ուշ դատարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021 թ. հունվարի 19-ին, ժամը 13:00-ին։
Placeholder