Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ
Սպորտ
15:38 23/12/2020
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Հենրիխ Մխիթարյանը, որը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում, ցավակցել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:

Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը»։
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ