ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի  600.000 ՀՀ դրամ
Իրավունք
18:23 23/12/2020
Հայաստան

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի 600.000 ՀՀ դրամ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում:

Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու  և ամուր նյարդային համակարգ ունենալու համար:

Հ.Գ.  Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը»,- տեղեկացնում է փաստաբանը:

Placeholder
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի 600.000 ՀՀ դրամ