Թուրքը եկել ու ասում է՝ իմն է. Խրամորթի բնակիչ
Օրվա թեմա
09:00 23/12/2020
ԼՂՀ

Թուրքը եկել ու ասում է՝ իմն է. Խրամորթի բնակիչ

Արցախի Խրամորթ համայնք են վերադարձել գրեթե բոլոր բնակիչները, գործում է դպրոցը, աշխատում են խանութները: Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում նշվում է, որ մարդիկ անցել են առօրյա կյանքին, բայց և չեն թուլացնում զգոնությունը։

Հիմա գյուղն առաջնագիծ է: Միայն զենքով... Իրենց անվտանգությունն ապահովելու այլ ճանապարհ չեն պատկերացնում խրամորթցիները:

Աղդամի հարևանությամբ գտնվող Խրամորթը զինադադարից հետո կորցրել է վարելահողերի զգալի մասը, նույնիսկ այն հատվածները, որոնք Խրամորթի վարչական տարածք էին համարվում դեռ խորհրդային տարիներին։

«Թուրքը եկել է ու ասում է՝ իմս է։ Մարտակերտի ճանապարհի տակն իրենցն է եղել, գլուխը՝ մերը, հիմա էկել է ու մեջտեղը նստել, ասում է իմն է»,- նշում է Խրամորթի բնակիչ Ռոմա Առաքելյանը։

Նա խորհրդային տարիներն է հիշում ու ադրբեջանցիների հետ խաղաղ հարևանությանը չի հավատում, բայց բացառում է հայրենի հողը լքելը։

Placeholder
Թուրքը եկել ու ասում է՝ իմն է. Խրամորթի բնակիչ