Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը
Սպորտ
10:31 23/12/2020
Հայաստան

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։ Լուրը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը:

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը»: 

 

Placeholder
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը