Ֆրանսիայում 3 ոստիկան է սպանվել՝ կնոջ նկատմամբ բռնություն կատարողի կողմից
Իրավունք
10:16 23/12/2020
Աշխարհ

Ֆրանսիայում 3 ոստիկան է սպանվել՝ կնոջ նկատմամբ բռնություն կատարողի կողմից

Ֆրանսիայի Պյուի դե Դոմ դեպարտամենտում երեք ոստիկան է սպանվել, մեկը վիրավորվել է։ Ինչպես գրում է BMF TV-ն, ոստիկաններին ահազանգել են կնոջ նկատմամբ ամուսնու բռնության մասին։ Տեղ հասնելուն պես, կեսգիշերից անմիջապես հետո, նրանց վրա կրակ է բացվել:

Կլերմոնտ-Ֆերանի դատախազությունն այսօր առավոտյան տեղեկացրել է, կրակողը եղել է 48-ամյա տղամարդ։ Ոստիկանները փորձել են փրկել կնոջը, որին նա պատանդ էր վերցրել տան տանիքում։

Տղամարդը հրկիզել է նաև տունը, ոստիկանությունն աշխատում է տեղում։

Placeholder
Ֆրանսիայում 3 ոստիկան է սպանվել՝ կնոջ նկատմամբ բռնություն կատարողի կողմից