Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է  Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան
Իրավունք
11:00 24/12/2020
Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»,- գրել է Ա. Վարդևանյանը: 

Հիշեցնենք, որ Ա.Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ապա  նույն հոդվածներով մեղադրանք առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել:  Ա. Մինասյանը  նոյեմբերի 16-ին ազատ էր արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանակուց հետո։

 

 

 

Placeholder
Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան