Արամ Առաջինը 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»
Աշխարհում
10:34 24/12/2020
Աշխարհ

Արամ Առաջինը 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»

Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: Այս  մասին տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից։

2003 թվականից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարի նվիրում է եկեղեցու, մշակույթի, հայրենիքի, մեր անցյալին ու ներկային վերաբերող որևէ կարևոր իրադարձության, մտահոգության կամ դեպքի։ Պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված խոր մտահոգություններից ելնելով՝ Նորին Սրբությունը 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»։

Վեհափառ Հայրապետի հռչակագիրը կընթերցվի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում 2021 թ. հունվարի 10-ին, նաև բոլոր թեմերում։

Արամ Առաջինը կոչ է անում Ամանորին հեռու մնալ տոնախմբությունից  և այդ առիթով կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ 2021 ՏԱՐԻՆ ՀՌՉԱԿԵՑ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, 2003 թուականէն սկսեալ...

Posted by His Holiness Aram I on Wednesday, 23 December 2020

 

Placeholder
Արամ Առաջինը 2021 թվականը հռչակել է «Արցախի տարի»