Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
24.12.2020. Կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Առոջացել է 1128 մարդ: Մեկ օրում մահացել է 26 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Մահվան ևս 663 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում: