Արոնյանը՝  Airthings Masters միջազգային մրցաշարում
Սպորտ
20:36 24/12/2020
Հայաստան

Արոնյանը՝ Airthings Masters միջազգային մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Airthings Masters միջազգային մրցաշարում:

Airthings Masters-ի մեկնարկում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Հայ գրոսմայստերը կխաղա սև խաղաքարերով:

Airthings Masters-ը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին: Այն բաղկացած է որակավորման փուլի, կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

Իսկ ահա Հայաստանցի գրոսմայստեր Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր է։

Հայ շախմատիստը եզրափակիչ խաղում 0,5։1,5 հաշվով  զիջեց  Հնդկաստանի ներկայացուցիչ  Սարին Նիհալին և գրավեց երկրորդ պատվավոր տեղը:

Placeholder
Արոնյանը՝ Airthings Masters միջազգային մրցաշարում