ՄԻԵԴ-ը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել՝ Թուրքիային դատապարտող Դեմիրթաշի վերաբերյալ վճռից հետո
Իրավունք
09:28 24/12/2020
Աշխարհ

ՄԻԵԴ-ը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել՝ Թուրքիային դատապարտող Դեմիրթաշի վերաբերյալ վճռից հետո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել այն բանից հետո, երբ հրապարակվել էր ընդդեմ Թուրքիայի դատավճիռը։ Այս մասին  գրում է ֆրանսիական Challenges-ը։

ՄԻԵԴ կայքը դարձել էր անհասանելի՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ վճռի հրապարակումից հետո։

«Այս փուլում տվյալների կորուստ չի նկատվել», - AFP-ին ասել էին դատարանի մամուլի ծառայությունից:

Դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հարձակումը տևել է մինչև հաջորդ առավոտ:

«Սա երկրորդ անգամն է, երբ ՄԻԵԴ-ը դառնում է կիբերհարձակման զոհ, «բայց սա մասշտաբային է եղել», - ասում են  ՄԻԵԴ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Թուրքիայի դեմ ՄԻԵԴ վճռում ասվում էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի խախտումներ։ ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է նաև «անհապաղ» ազատել Սելահաթթին Դեմիրթաշին:

Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։

Placeholder
ՄԻԵԴ-ը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել՝ Թուրքիային դատապարտող Դեմիրթաշի վերաբերյալ վճռից հետո