Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 972 նոր դեպք
Տարածաշրջան
13:47 24/12/2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 972 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 972 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 216 843 դեպք: Ապաքինվել է ևս 2 737 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 194 705:

Կորոնավիրուսից մահացել է ևս 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 276:

Վերջին 24 ժամում անցկացվել է 13 699 թեստ, այստեղից 7 146-ը՝ հակագենի արագ թեստով և 6 553-ը՝ PCR:

Կարանտինային ռեժիմում  405 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 149 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 588-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 972 նոր դեպք