Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստն է
Օրվա թեմա
16:35 25/12/2020
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, ու հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: 

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020 թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 134 միավոր՝ 2020 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարել է ծանոթանալ այստեղ:

Placeholder