«Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա
Աշխարհում
11:32 25/12/2020
Աշխարհ

«Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա

«Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութի մշակողը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ՌԴ Առողջապահության նախարարություն ներկայացնել երեխաների համար նախատեսված պատվաստանյութի ստեղծման նախագիծ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ դա կարող է լինել մեկ ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ նախարարությունը վերլուծի պատվաստանյութ ստացած տարեց մարդկանց վերաբերյալ ուսումնասիրությունների տվյալները:

«Նախարարության կողմից տվյալներ ներկայացնելուց հետո՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, գուցե մեկ ամսվա ընթացքում, ես պատրաստ եմ Առողջապահության նախարարություն ներկայացնել երեխաների խմբերի վրա այս դեղամիջոցի ուսումնասիրության նախագիծ», - ասել է պատվաստանյութի հեղինակ Ալեքսանդր Գինցբուրգը։

Գիտնականը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, երեխաների շրջանում կատարված ուսումնասիրությունը կլինի տարիքային երեք խմբերում: «Ամեն ինչ համապատասխանում է օրենքին», - հստակեցրել է Գինցբուրգը:

Ավելի վաղ Գյունցբուրգը հայտնել էր, որ Sputnik V- ի փորձարկումը  երեխաների վրա կարող է սկսվել 2021-ի մայիս-հունիս ամիսներին:

Placeholder
«Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրողը պատրաստ է այն փորձարկել երեխաների վրա