Շվեյցարական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայկական ֆիլմին
Մշակույթ
09:33 25/12/2020
Հայաստան

Շվեյցարական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայկական ֆիլմին

Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծերի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։ 

kinoashkharh.am-ն գրում է, որ «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկուդրամա է։

«Հայ-գերմանական համատեղ արտադրության այս ֆիլմի վրա սկսել ենք աշխատել 3 տարի առաջ և բավականին երկար ու  հետաքրքիր ճանապարհ ենք անցել տարբեր լաբորատորիաներով՝ Ուկրաինայից, Հնդկաստանից, Չեխիայից սկսած ու էլի շատ երկրներով: Փորձել ենք հենց այն մեթոդով աշխատել, որն այսօր ընդունված է մեծ ֆիլմ անելու համար՝ լաբորատորիաները, փիչինգը, ֆորումները, համապրոդյուսերներ գտնելը, կինոթատրոններում վաճառքի ապահովումը: Մեծ աշխատանք է տարվել, շատ սիրով  ու մեծ ոգևորությամբ ենք անում ամենը, որովհետև երկուսիս համար էլ առաջին լիամետրաժն է:

Ֆիլմի հիմնական թեման երազանքն է. ինչպիսի՞ն է այն տարբեր մարդկանց մոտ. որտեղի՞ց է ծնվում այն, հասնո՞ւմ են այդ երազանքին, երազանքը իրենցն է, թե՞ վերցված է  որևէ մեկից: Սոցիալական տարբեր խավերի, տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց ցանկությունների ու երազանքների ճանապարն է, ինչպես են այն անցնում կամ կիսատ թողնում»,- ասելէ Վ. Խաչատրյանը:

 

 

Placeholder
Շվեյցարական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայկական ֆիլմին