Վաղը Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ
Աշխարհում
18:03 25/12/2020
Աշխարհ

Վաղը Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ

Վաղը՝ դեկտեմբերի 26 -ին, 12 առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ  կմեկնարկի շախմատի Airthings Masters անվանումով միջազգային հեռավար մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ստուգատեսում հանդես կգա նաև մեր առաջատար  գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Առաջին տուրում երևանցու մրցակիցը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Մրցանակային հիմնադրամը  200 հազար  դոլար է։ Մրցաշարը եզրագիծը կհատի հունվարի 3- ին։

Placeholder
Վաղը Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ