Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական հենակետերին՝ ներխուժելով Լիբանանի տարածք
Քաղաքական
11:33 25/12/2020
Տարածաշրջան

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական հենակետերին՝ ներխուժելով Լիբանանի տարածք

Դեկտեմբերի 25-ի գիշերը սիրիական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Մասյաֆի տարածքում գտնվող թիրախներին: Ըստ պաշտոնական SANA լրատվական գործակալության, հրթիռներն արձակվել են Լիբանանի տարածքից:

Հաղորդվում է, որ իսրայելական ինքնաթիռները շատ ցածր են թռչել Լիբանանի վրայով, և հարվածները վախեցրել են որոշ տեղացիների: Այս մասին գրում է Mig News-ը։

«Իսրայելն ագրեսիա սկսեց՝ լիբանանյան Տրիպոլի քաղաքի հյուսիսից հրթիռային համազարկ ուղարկելով դեպի Մասյաֆի տարածք», - ասել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը հավելել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը «դիմակայել են հակառակորդի հրթիռներին և կանգնեցրել դրանց մեծ մասը»:

Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի տվյալներով՝ ավերվել են պահեստներն ու ռազմական գործարանների հետազոտական կենտրոնի շտաբները, որտեղ տեղակայված էին իրանամետ գրոհայիններ:

Հարձակման են ենթարկվել նաև սիրիական բանակի հենակետերը: Ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել: Կան մարդկային զոհեր: Զոհվածների և վիրավորների ստույգ թիվը այս պահին չի հաղորդվում։

Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի գրասենյակը չի մեկնաբանել հարձակմանը մասնակցության մասին հաղորդագրությունները:
 

Placeholder
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական հենակետերին՝ ներխուժելով Լիբանանի տարածք