Կյանքից հեռացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը
Մշակույթ
18:47 26/12/2020
Հայաստան

Կյանքից հեռացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի  26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ  Սուրեն Մուրադյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին:

Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի գրողի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
 

Placeholder
Կյանքից հեռացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը