Այս տարի Տրետյակովյան պատկերասրահ է այցելել ավելի քան 900 հազար մարդ
Մշակույթ
20:00 26/12/2020
Աշխարհ

Այս տարի Տրետյակովյան պատկերասրահ է այցելել ավելի քան 900 հազար մարդ

2020 թվականին Տրետյակովյան պատկերասրահ է այցելել շուրջ 927 հազար մարդ։ Թանգարանն աշխատել է 7 ամիս։ Գլխավոր տնօրենը նշել է, որ սա 2019 թվականի ռեկորդային ցուցանիշի մեկ երրորդն է։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։ 

Նա նաև ընդգծել է, որ պատկերասրահին հաջողվել է էականորեն ավելացնել իր առցանց ռեսուրսների լսարանը։

«Այստեղ մեզ հաջողվել է, իմ կարծիքով, հասնել լրջագույն արդյունքների, որոնց մենք միշտ ձգտել ենք, բայց, այդուհանդերձ, մինչև 2020 թվականը և մինչև ակտիվ առցանց կապի դուրս գալու անհրաժեշտության գիտակցումը, մեզ չէր հաջողվում դա անել»,- ասել է տնօրենը՝  հավելելով, որ առցանց ռեսուրսներով ընդհանուր լսարանը 10 միլիոն մարդ է եղել։

Տրետյակովյան պատկերասրահը, ինչպես և Մոսկվայի մյուս թանգարանները, դադարեցրել է այցելուների ընդունելությունը։ ՌԴ մշակույթի նախարարության հրամանով մտցված սահմանափակումները նոյեմբերի 16-ից մինչև հունվարի 15-ն են։

Placeholder
Այս տարի Տրետյակովյան պատկերասրահ է այցելել ավելի քան 900 հազար մարդ