Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է. Աճեմյան
«Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի կարողանա այդ աթոռը պահել, որովհետև այլևս հասկանալի է՝ ոչ դրսում, ոչ ներսում որևէ հիմնավոր աջակցություն այդ մարդը չունի: Եվ դա է պատճառը, որ շաուտափույթ կերպով իբրև թե որոշում է կայացրել քաղաքական ուժերի հետ հանդիպումնեի»,- ArmLur.am-ի զրույցում ասել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյան։
Նա կարծում է, որ որևէ քաղաքական ուժ, որը քայլ կանի և իր հետ նույնիսկ կքննարկի այս պահին արտահերթ ընտրությունների թեման, հենց ինքն էլ ինքնասպան կլինի որպես քաղաքական ուժ, որովհետև իր անունը կկապվի և՛ կապիտուլյացիայի, և՛ պարտությունների, և՛ գերիների եւ առհասարակ այն ահավոր արհավիրհքի հետ, որն այսօր կանգնած է Հայաստջանի առջև. «Որպես շատ մարտահրավեր հայի մտքով չէր անցնի ամիսներ եւ տարիներ առաջ, որ մենք կկարողանանք կանգնել այսպիսի սարսափելի իրականության առջև: Իմ կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է եւ երկրորդ, դա իր սև գործը մինչեւ վերջ տանելն է»:
Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, Կ Աճեմյանն ասել է. «Առաջին քայլը հենց իր հրաժարականն է, որովհետև իր հետ որևէ գիտակցող կամ մտածող մարդ չի կարող տեսնել: Առաջին պայմանը հենց սա է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։