ԼՂ հարցով ռուս-թուրքական կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից
Քաղաքական
17:03 26/12/2020
Տարածաշրջան

ԼՂ հարցով ռուս-թուրքական կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից

Թուրք զինվորականները գեներալի գլխավորությամբ մեկնել են Ադրբեջան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է NTV-ն։

Նշվում է, որ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Լեռնային Ղարաբաղի հարցով  ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում։

Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները տեսազանգի միջոցով բանակցությունների ավարտից հետո:

Placeholder
ԼՂ հարցով ռուս-թուրքական կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից