Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ. ՌԴ ՊՆ
Քաղաքական
10:42 26/12/2020
Տարածաշրջան

Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի  բժշկական հատուկ նշանակության ջոկատի միջոցով անց է կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ: Տեղեկությունը հրապարակում է ՌԴ ՊՆ-ն։

Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցման, վիրակապման, վերակենդանացման համար տրամադրվող օգնության և այլնի վերաբերյալ։

Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։

Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը, ստացված հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ. ՌԴ ՊՆ