Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 77.5%-ով
Տնտեսություն
19:45 26/12/2020
Հայաստան

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 77.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2020 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 77.5%-ով՝ կազմելով 327 հազար 735։

Նշենք, որ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 մլն 459 հազար 152 զբոսաշրջիկ։

Ըստ վիճակագրության, Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 19.9%-ը կամ 82 հազար 579-ն է հաստատվել հյուրանոցներում, մնացած մասը՝ 245 հազար 156-ը՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում։

Վիճակագրության համաձայն, 2020 թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից մեկնել են 286 հազար 227 ուղևոր, որոնք, ըստ ԶՀԿ մեթոդաբանության, համարվում են զբոսաշրջիկ։ Այսպիսով, Հայաստանից մեկնածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 78.2%-ով։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի  քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարում ները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Placeholder
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 77.5%-ով