Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են Առողջապահության նախարարության վատ աշխատանքի մասին
«Դուք նախանձելի ջերմեռանդությամբ եք այս օերնքը վերջին երկու տարիների ընթացքում արարում, ներկայացնում, նրա համար պայքարում և ուրախ կլինեի, որ նման ջերմեռանդությամբ վերաբերվեիք իրականությանը և փորձեիք այն փոխել»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ներկայացնող առողջապահության նախարարաի տեղակալ Լենա Նանուշյանին:
Նա նկատեց, որ 2019 թվականին առաղջապահությանն ուղղված ծախսերն ավելացել է 24 տոկոսով, բայց այն ժողովրդագրական ցուցանիշների վրա որևէ փոփոխությունների չի բերել և նույնիսկ կան ոլորտներ, որտեղ կան վատթարացումներ:
«2019 թվականին մահացության թիվը 2 տոկոսով աճել է, ես չեմ խոսում 2020 վթականի մասին, որը պայամանավորված է կորոնավիրուսով: Նորագոյացություններից մահերի թիվը աճել է 4 տոկոսով: Այստեղ գիտեմ, որ անպայման կպնդեք՝ ծխելու հետևանք է»,- հայտարարեց Լուսինե Բադալյանը:
Պատգամավորը նկատեց, որ 2019 թվականին Հայաստանում մայրական մահացությունը կազմել է 32.3 պրոմիլ՝ լինելով ամենաբարձրը նախորդ 5 տարիների համեմատ:
«Չնայած առողջապահության համակարգին հատկացվող գումարների ավելացմամբ ծառայությունների հասանելիությունը փոփոխությունների չի ենթարկվել: Ոչ աղքատների 12 տոկոսը, աղքատների 24.5 տոկոսը և ծայրահեղ աղքատների 49 տոկոսն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է չօգտվել առողջապահական ծառայություններից: Փակվել են ծննդատներ և ծառայությունների որակի բարելավման հարցում ևս չկան փոփոխություններ»,-հայտարարեց պատգամավորը և նկատեց, որ առողջապահության փոխնախարարի նման ջերմեռանդությունն ընկալելի չէ ներկայիս իրավիճակում:
ԱԺ պատգամավորները քննարկվող նախագծով առաջարկում են մեկ տարով հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ, հետաձգելով ծխելու դեմ պայքարի միջոցառումները, պատգամավորները նպաստում են մահերի թվի աճին և կոչ արեց դեմ քվեարկել նախագծին: Նանուշյանը չընդունեց նաև Առողջապահության նախարարության անբավարար աշխատանքի մասին Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի քննադատական ելույթը: