Հույս կա, որ իմքայլականները ի վերջո կարող են ուժ գտնել և դադարել լինել Փաշինյանի ստրուկը. Մանուկյան
Քաղաքական
12:42 28/12/2020
Հայաստան

Հույս կա, որ իմքայլականները ի վերջո կարող են ուժ գտնել և դադարել լինել Փաշինյանի ստրուկը. Մանուկյան

ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի խոսքով, բացառվում է Հայաստանում անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում։

«Մենք  պահանջում ենք, որ խորհրդարանը վերացնի ռազմական դրությունը, քանի որ դա մեր երկրում պահելու իմաստը չկա։ Մեր երկրում ռազմական դրությունը պահպանվում է մի նպատակով, որպեսզի պատգամավորներին հնարավորություն չտրվի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին»,- այսօր խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ասաց նա։

Ըստ Գեղամ Մանուկյանի, իրենք ակցիա են իրականացնում՝ հույս ունենալով, որ իմքայլականները զուտ մարդկային քայլ կդրսևորեն և կհանեն ռազմական դրությունը։

«Հույս կա, որ նրանք ի վերջո կարող են ուժ գտնել և դադարել լինել Նիկոլ Փաշինյանի ստրուկը։ Բացի այդ, հույս ունենք, որ մեր անհնազանդությունները նրանց կստիպեն մի կողմ դնել իրենց ոհմակային նպատակները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանություններն անընդհատ պնդում են, թե «Հայրենիքի փրկության շարժման» կողքին մարդիկ չկան, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ կարող է թվարկել տասնյակ հազարավոր մարդկանց անուններ, որ իրենց կողքին են։

«ԳԱԱ-ն պահանջում է վարչապետի հրաժարականը, կաթողիկոսները, արվեստի աշխարհի երևելիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Դա արդեն բավական է, քանի որ իրենց կյանքը հայրենիքի զարգացման համար դրած մարդիկ այդ պահանջն են հնչեցնում»,- նկատեց ՀՅԴ-ական գործիչը։                                                                                                                                          

Placeholder