«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են Առողջապահության նախարարության վատ աշխատանքի մասին
Առողջություն
16:03 28/12/2020
Հայաստան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են Առողջապահության նախարարության վատ աշխատանքի մասին

«Դուք նախանձելի ջերմեռանդությամբ եք այս օերնքը վերջին երկու տարիների ընթացքում  արարում, ներկայացնում, նրա համար պայքարում և ուրախ կլինեի, որ նման ջերմեռանդությամբ վերաբերվեիք իրականությանը և փորձեիք այն փոխել»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ներկայացնող առողջապահության նախարարաի տեղակալ Լենա Նանուշյանին:

Նա նկատեց, որ 2019 թվականին առաղջապահությանն ուղղված ծախսերն ավելացել է 24 տոկոսով, բայց այն ժողովրդագրական ցուցանիշների վրա որևէ փոփոխությունների չի բերել և նույնիսկ կան ոլորտներ, որտեղ կան վատթարացումներ:

«2019 թվականին մահացության թիվը 2 տոկոսով աճել է, ես չեմ խոսում 2020 վթականի մասին, որը պայամանավորված է կորոնավիրուսով: Նորագոյացություններից մահերի թիվը աճել է 4 տոկոսով: Այստեղ գիտեմ, որ անպայման կպնդեք՝ ծխելու հետևանք է»,- հայտարարեց Լուսինե Բադալյանը:

Պատգամավորը նկատեց, որ 2019 թվականին Հայաստանում մայրական մահացությունը կազմել է 32.3 պրոմիլ՝ լինելով ամենաբարձրը նախորդ 5 տարիների համեմատ:

«Չնայած առողջապահության համակարգին հատկացվող գումարների ավելացմամբ ծառայությունների հասանելիությունը փոփոխությունների չի ենթարկվել: Ոչ աղքատների 12 տոկոսը, աղքատների 24.5 տոկոսը և ծայրահեղ աղքատների 49 տոկոսն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է չօգտվել առողջապահական ծառայություններից: Փակվել են ծննդատներ և ծառայությունների որակի բարելավման հարցում ևս չկան փոփոխություններ»,-հայտարարեց  պատգամավորը և նկատեց, որ առողջապահության փոխնախարարի նման ջերմեռանդությունն ընկալելի չէ ներկայիս իրավիճակում:

ԱԺ պատգամավորները քննարկվող նախագծով  առաջարկում են մեկ տարով հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ, հետաձգելով ծխելու դեմ պայքարի միջոցառումները, պատգամավորները նպաստում են մահերի թվի աճին և կոչ արեց դեմ քվեարկել նախագծին: Նանուշյանը չընդունեց նաև Առողջապահության նախարարության անբավարար աշխատանքի մասին Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի քննադատական ելույթը:

 

Placeholder
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում են Առողջապահության նախարարության վատ աշխատանքի մասին