Չավուշօղլու․ Ալիևը, չնայած բոլոր դժվարություններին, բարի կամք է դրսևորել
Քաղաքական
16:12 29/12/2020
Տարածաշրջան

Չավուշօղլու․ Ալիևը, չնայած բոլոր դժվարություններին, բարի կամք է դրսևորել

«Տարածաշրջանում մեր համագործակցությունը տալիս է կոնկրետ արդյունքներ։ Ղարաբաղում տեսնում ենք, որ հաստատվել է հրադադարի ռեժիմ, շատ մոտ ապագայում կստեղծվի հրադադարի ռեժիմի մոնիտորինգի համատեղ կենտրոնը», - Սոչիում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղուի խոսքերով, պետք է մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները վստահությունը մեծացնելու, ամրապնդելու համար, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել ամուր խաղաղություն ու այդպես կարգավորել հարաբերությունները երկրների միջև։

Չավուշօղլուն կարծում է, որ Ալիևը խաղաղության ձեռք է մեկնել` չնայած բոլոր դժվարություններին՝ բարի կամք է դրսևորել։

Placeholder
Չավուշօղլու․ Ալիևը, չնայած բոլոր դժվարություններին, բարի կամք է դրսևորել