Ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում՝ Ամանորին
Առողջություն
11:18 29/12/2020
Հայաստան

Ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում՝ Ամանորին

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի այդ, առողջ սնուցումը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը։

ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.

.սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդատեսակներին,

.սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ, նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով,

.սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ չափաբաժիններով՝ օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ընդմիջումներով: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա,

.անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ,

.սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,

.սահմանափակել աղի օգտագործումը՝ օրական օգտագործելով 5 գրամից ոչ ավելի,

.չմոռանալ ջրի մասին, օգտագործել բավարար քանակությամբ ջուր։

Placeholder