29.12.2020. Կորոնավիրուսի 348 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:04 29/12/2020
Հայաստան

29.12.2020. Կորոնավիրուսի 348 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Առողջացել է 1267 առողջացած: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Մահվան ևս  676 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:

Placeholder
29.12.2020. Կորոնավիրուսի 348 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է