Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի և Դանիիլ Դուբովի հետ
Սպորտ
18:57 29/12/2020
Հայաստան

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի և Դանիիլ Դուբովի հետ

Airthings Masters շախմատի միջազգային առցանց մրցաշարում կայացել են նախնական փուլի վերջին երեք տուրերի պարտիաները։ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ և պարտվեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Երևանցին 11 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, գրավեց վեցերորդ տեղը և մտնելով քառորդ եզրափակիչ։  Այդ փուլում նա կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Մյուս երեք զույգերն են՝  Մագնուս Կարլսեն-Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով-Յան Նեպոմնյաշչի և Մաքսիմ Վաշյե-Լագրավ ու Ուեսլի Սոն։

Այդ պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին և  30-ին։

Placeholder
Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի և Դանիիլ Դուբովի հետ