Նորտարյան օրերին պոլիկլինիկաներում իրականացվելու է COVID-19-ի նմուշառման գործընթաց
Առողջություն
14:55 29/12/2020
Հայաստան

Նորտարյան օրերին պոլիկլինիկաներում իրականացվելու է COVID-19-ի նմուշառման գործընթաց

Նոր կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման և  կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց10:00-12:00:

Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը: 

Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված կարգով:

Placeholder
Նորտարյան օրերին պոլիկլինիկաներում իրականացվելու է COVID-19-ի նմուշառման գործընթաց