30.12.2020. Կորոնավիրուսի 582 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:27 30/12/2020
Հայաստան

30.12.2020. Կորոնավիրուսի 582 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Առողջացել է 902 մարդ։ Մեկ օրում մահացել է 13  մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով:  Մահվան ևս  679 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում:

Placeholder