Թուրքիայի կողմից վերահսկվող  խմբավորումը ստանձնել է Սիրիայում ռուսական զրահամեքենայի վրա հարձակման պատասխանատվությունը
Քաղաքական
12:06 30/12/2020
Տարածաշրջան

Թուրքիայի կողմից վերահսկվող խմբավորումը ստանձնել է Սիրիայում ռուսական զրահամեքենայի վրա հարձակման պատասխանատվությունը

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող և Ռուսաստանում արգելված Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իդլիբ նահանգում ռուս զինծառայողների վրա հարձակման պատասխանատվությունը: Տեղեկատվությունը հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Զրահամեքենայի ոչնչացման մասին համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է ջիհադիստների հետ սերտ կապ ունեցող «Իբաա» տեղեկատվական գործակալությունը:

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:45-ին, Տրումբա բնակավայրի տարածքում ռուսական զրահամեքենային հարված էր հասցվել հակատանկային նռնականետից: Թիրախին հրթիռի հարվածի հետևանքով երեք ռուս զինծառայող վնասվածքներ են ստացել: Նրանք այժմ զինվորական հոսպիտալում են:

Placeholder
Թուրքիայի կողմից վերահսկվող խմբավորումը ստանձնել է Սիրիայում ռուսական զրահամեքենայի վրա հարձակման պատասխանատվությունը