Ինչպես պատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստմանը
Աշխարհում
11:00 30/12/2020
Աշխարհ

Ինչպես պատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստմանը

Բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը հայտնել է, թե ինչ է պետք անել նախքան կորոնավիրուսի դեմ պատվաստումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե դուք ունեք հակամարմիններ, ապա պետք է պատվաստվեք առնվազն մեկ տարի անց այն պահից, երբ հետազոտությունը ցույց է տվել, որ ունեք անհրաժեշտ քանակով հակամարմիններ», - ասել է նա:

Ըստ Ժեմչուգովի, վարակի արդյունքում ձեռք բերած իմունիտետն ավելի բարձր է, քան պատվաստանյութով ձեռք բերածը։

Նա խորհուրդ է տվել պատվաստումից առաջ թեստեր անցնել՝ հասկանալու համար, թե արդյոք հիվանդության գաղտնի փուլ չկա մարդու մոտ:

Իմունոլոգը համեմատել է նաև առկա կորոնավիրուսային պատվաստանյութերը: Ըստ նրա, «Sputnik V»-ն ավելի երկար է պահում իր ազդեցությունը, քան «EpiVacCorona»-ն, բայց վերջինս, ըստ Ժեմչուգովի, ավելի հարմար է տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
 

Placeholder
Ինչպես պատրաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստմանը