Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ
Քաղաքական
19:13 30/12/2020
Հայաստան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Նախարար Այվազյանը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվել է դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։ 

Placeholder
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ